Սպիտակ տան տարածքում կանադացու են ձերբակալել, որը նվեր էր բերել Թրամփի համար

18:25 • 03.01.19

Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է Կանադայի քաղաքացի Յաննի Գեորգոպուլոսին Սպիտակ տան՝ այցելությունների համար արգելված գոտում:


Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Գեորգոպուլոսին ձերբակալել են հունվարի 2-ի գիշերը: Կանադացին տեղափոխել է Սպիտակ տան ցանկապատի մոտ գտնվող հեծանիվների կայանատեղիի ցուցանակը, որի վրա տարածք մուտք գործելն արգելող գրություն կար:


Մոտակայքում գտնվող ոստիկանը մի քանի անգամ զգուշացրել է կանադացուն իր գործողությունների անթույլատրելիության մասին, և կանադացին դուրս է եկել արգելված գոտուց, որից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրան՝ մեղադրանք առաջադրելով հսկվող տարածք անօրինական ներխուժման համար:


Ձերբակալված տղամարդը գիտակցաբար անտեսել է նախազգուշացնող նշանները: Իր գործողությունները նա բացատրել է նախագահ Թրամփին երկու շիշ կանադական վիսկի նվիրելու ցանկությամբ: Նա խոստովանել է, որ ցանկանում էր նախագահին խնդրել, որ իր համար կին գտնի: