Հրապարակվել են Մագնիտոգորսկում շենքի փլուզման հետևանքով բոլոր զոհվածների անունները
Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքի ղեկավարությունը հրապարակել է դեկտեմբերի 31-ին տեղի շենքերից մեկի փլուզման հետևանքով զոհվածների անունների ամբողջական ցանկը:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով մահավել է 39 մարդ, այսօր քաղաքում մեկնարկել են դեկտեմբերի 31-ին տեղի շենքերից մեկի փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները:
Նշենք, որ հրապարակված ցուցակում հայկական անուններ և ազգանուններ չկան:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքերից մեկը: Փլուզման գոտում 120 մարդ է բնակվել: Տուժածներից ամենափոքրը 10 ամսական երեխա է, որի վիճակն այժմ բժիշկները գնահատում են կայուն:
Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:










