Գյումրիում թալանել են ՊՆ զինծառայողին` կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին. Shmashyan.com

14:18 • 04.01.19

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։

Այդ օրը, 22։30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արման Թադևոսյանը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։30-ից 21։45-ն ընկած ժամանակահատվածում ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 23/3 հասցե, որտեղ կայանել է իր Kia Sorento մակնիշի ավտոմեքենան և 15 րոպե անց հայրական տնից դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին կոտրել են։

Ինչպես հայտնում է Shmashyan.com-ը`պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի պայուսակ, որի մեջ եղել են 11 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր։

Աղբյուրի փոխանցմամբ` Ա. Թադևոսյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, թալանի արդյունքում կրել է մոտ 2 մլն դրամի վնաս։