ԱՄՆ-ում Դիսնեյլենդ ուղևորվող 5 երեխաներ զոհվել են ճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ (լուսանկարներ)

22:02 • 04.01.19

ԱՄՆ-ում 5 երեխաներ մահացել են Դիսնեյլենդ ուղևորության ժամանակ, այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:

Նշվում է, որ խոշոր շղթայական ավտովթարի հետևանքով զոհվել են Լուիզիանա նահանգից եկեղեցական խմբի երեխաները, որոնք խմբով մեկնում էին Դիսնեյլենդ:

Հայտնի է, որ Ալաչուա շրջանում բախվել են երկու բեռնատար ու երեք մարդատար մեքենա: Բախումից հետո տեղում խոշոր հրդեհ է առաջացել: Բացի երեխաներից մահացել է ևս 2 մարդ:

Եկեղեցական խմբի ներկայացուցիչը հաստատել է, որ երեխաները վթարի են ենթարկվել, սակայն ուրիշ մանրամասներ չի փոխանցել: Երեխաների տարիքը նույնպես չի նշվել: 

Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

A worker looks at a charred semi-truck after a wreck with multiple fatalities on Interstate 75, south of Alachua, near Gainesville, Fa., Thursday, Jan. 3, 2019. Two big rigs and two passenger vehicles collided and spilled diesel fuel across the Florida highway Thursday, sparking a massive fire that killed several people, authorities said.

Flames engulf vehicles after a fiery crash along Interstate 75, Thursday, Jan. 3, 2019, about a mile south of Alachua, near Gainesville, Fla. Highway officials say at least six people have died after a crash and diesel fuel spill sparked a massive fire along the Florida interstate.