«Իմ քայլի» 88 պատգամավորից 8-ը չի աշխատել, 43-ը զբաղեցրել է պետական պաշտոններ. խմբակցության բոլոր պատգամավորների աշխատավայրերը (լուսանկարներ)

22:04 • 07.01.19

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է ԱԺ պատգամավորների անվանական ցանկը, ըստ որի՝ «Իմ քայլը» խմբակցությունն ունենալու է 88 անդամ:

88 պատգամավորներից 8-ը մինչև պատգամավոր դառնալը չեն աշխատել, իսկ 43-ը նախկինում զբաղեցրել են տարբեր պետական պաշտոններ: «Իմ քայլի» 9 պատգամավոր նաև 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների անդամներ են եղել:

Խմբակցության 26 պատգամավոր անկուսակցական է, 4-ը՝ «Առաքելություն» կուսակցության անդամ, 1-ը՝ «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ և 57-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Ստորև ներկայացված են 7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների անունները և նրանց աշխատանքի վայրերն ու նախկինում զբաղեցրած պաշտոնները:

Պատգամավորների կուսակցական պատկանելիության մասին նշված են միայն այն անձանց կողքին, ովքեր անկուսակցական են կամ այլ կուսակցության անդամ: Պատգամավորները, որոնց անվան դիմաց ոչինչ չի նշված, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ են:

1 - Միրզոյան Արարատ - առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, ԱԺ նախագահի թեկնածու



2 - Նազարյան Լենա – 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահի թեկնածու



3 - Սիմոնյան Ալեն - 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու



4 - Միքայելյան Սասուն - 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր



5 - Մակունց Լիլիթ - ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու




6 - Ռուբինյան Ռուբեն - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ



7 - Հայրապետյան Մխիթար - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար



8 - Կարապետյան Մարիա - «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնի զարգացման գծով տնօրեն



9 - Մկրտչյան Արեն - անկուսակցական, ՀՀ վարչապետի օգնական



10 - Խաչատուրյան Նարինե - անկուսակցական, Թումանյանի թանգարանի տնօրեն, Երևանի ավագանու անդամ




11 - Աբրահամյան Գայանե - անկուսակցական, Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ



12 - Բադալյան Լուսինե - «Ռադիո Վան» ռադիոկայանի հաղորդավար, Երևանի ավագանու անդամ



13 - Սարուխանյան Կարեն - Շիրակի մարզպետ



14 - Բեղլոյան Անուշ - Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, ԵԽ հայաստանյան գրասենյակի փորձագետ



15 - Ղալումյան Վահե - Տավուշի մարզպետ




16 - Կոնջորյան Հայկ - անկուսակցական, ԱԺ պատգամավոր



17 - Հովակիմյան Վահագն – 6-րդ գումարման ԱԺ-ի «Ելք» խմբակցության փորձագետ



18 - Սիմիդյան Հակոբ - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ



19 - Աղազարյան Հովիկ - ԱԺ պատգամավոր



20 - Տիգրանյան Հերիքնազ - անկուսակցական, չի աշխատում




21 - Սողոմոնյան Եղիշե - «Առաքելություն» կուսակցություն, «Ֆինս» ՓԲԸ տնօրեն



22 - Գրիգորյան Հռիփսիմե - Զբոսաշրջության կոմիտեի նախագահ



23 - Խաչատրյան Արամ - Լոռու մարզպետի տեղակալ



24 - Փամբուխչյան Արմեն – ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ



25 - Թորոսյան Շիրակ - «Հզոր հայրենիք» կուսակցություն, ԱԺ պատգամավոր




26 - Կարապետյան Աննա - ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար



27 - Գևորգյան Հայկ - անկուսակցական, «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն



28 - Քոչարյան Անդրանիկ - անկուսակցական, Ժողովրդավարության անվտանգության զարգացման կենտրոն ՀԿ նախագահ



29 - Իգիթյան Հովհաննես - անկուսակցական, Հայաստանում առևտրային գործունեությամբ զբաղվող եվրոպական ընկերությունների միության գործադիր տնօրեն



30 - Դավոյան Արփինե - վարչապետի օգնական




31 - Բոշյան Արման - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության պետ



32 - Եղոյան Արման - վարչապետի մամուլի քարտուղար



33 - Ավետիսյան Ալեքսանդր - չի աշխատում



34 - Պողոսյան Քրիստինե - առաջին փոխվարչապետի օգնական



35 - Վարդանյան Վլադիմիր - Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար




36 - Ուլիխանյան Տիգրան - Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ



37 - Սարգսյան Հայկ - Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ



38 - Ղազարյան Թագուհի - Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետ



39 - Ջուլֆալակյան Արսեն - անկուսակցական, մարզիկ, ըմբշամարտի  միջազգային ֆեդերացիայի ատլետների հանձնաժողովի անդամ



40 - Բաղդասարյան Նիկոլայ - վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Առնի Լեգալ Էյդ» ՍՊԸ տնօրեն




41 - Հովհաննիսյան Հովհաննես - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ



42 - Ղազարյան Սոնա - Անշարժ գույքի և կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից



43 - Մկրտչյան Կորյուն - «Առաքելություն» կուսակցություն, Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարի խորհրդական



44 - Մանուկյան Արտակ - անկուսակցական, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ



45 - Գրիգորյան Սուրեն - «Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ ավագ իրավաբան




46 - Գալստյան Մերի - անկուսակցական, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Ամերիկյան համալսարանի դասախոս



47 - Զեյնալյան Նարեկ - Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ



48 - Դանիելյան Համազասպ - անկուսակցական, YES Armenia ծրագրի կառավարիչ



49 - Գաբրիելյան Սիսակ - Ազատություն ռադիոկայանի լրագրող



50 - Թովմասյան Թագուհի - «Ժողովուրդ» թերթի հիմնադիր տնօրեն




51 - Առաքելյան Էդգար - անկուսակցական, «Թեոկեն» ՍՊԸ



52 - Գևորգյան Գոռ - անկուսակցական, ԵՊՀ դասախոս, ֆինանսների նախարարի օգնական, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտաշխատող



53 - Թունյան Բաբկեն - անկուսակցական, b4b.am կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, «168 ժամ» թերթի տնտեսական վերլուծաբան



54 - Հայրապետյան Տաթևիկ - ԵՊՀ դասախոս



55 - Խաչատրյան Արմեն - չի աշխատում




56 - Ավետիսյան Սոս - ԵՊՀ դասախոս



57 - Թևոսյան Վահագն - անկուսակցական, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրեն



58 - Վարդանյան Ծովինար - HM Tils ՓԲԸ գործադիր տնօրեն



59 - Դավթյան Արթուր - «Դավթյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, իրավունքի պաշտպան միավորում ՀԿ նախագահ



60 - Զոլյան Միքայել - անկուսակցական, ԵՊԼՀ դոցենտ




61 - Կարապետյան Վարազդատ - անկուսակցական, վարչապետի խորհրդական



62 - Ջուլհակյան Արուսյակ - Երևանի ավագանու անդամ



63 - Խանդանյան Սարգիս - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ



64 - Ստեփանյան Լիլիթ - Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ



65 - Գրիգորյան Վահագն - HSBC Bank Հայաստանի քարտային ծառայությունների բաժնի ղեկավար



66 - Ենգիբարյան Վիկտոր - անկուսակցական, Հայաստանի եվրոպական շարժում ՀԿ նախագահ



67 - Պապոյան Գևորգ - ՀՊՏՀ դոցենտ, «ԲԴ ռիթեյլ գրուպի» փոխտնօրեն



68 - Համբարձումյան Կարեն - անկուսակցական, չի աշխատում



69 - Հովհաննիսյան Վահե - «Առաքելություն» կուսակցություն, «Մոգո ՈՒՎԿ» ՍՊԸ մասնաճյուղի կառավարիչ



70 - Կարապետյան Տիգրան - անկուսակցական, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն




71 - Պետրոսյան Արտաշես - «Առաքելություն» կուսակցություն, «Արտ Գլոբալ» ՍՊԸ փոխտնօրեն



72 - Հովսեփյան Սոֆիա - Շիրակի մարզպետի տեղակալ



73 - Մովսիսյան Սերգեյ - չի աշխատում


74 - Ատոմյան Սերգեյ - անկուսակցական, չի աշխատում



75 - Ասատրյան Մաթևոս - Մ. Ասատրյանի անվան մարզադպրոցի տնօրեն




76 - Բաղդասարյան Նազելի - անկուսակցական, Շիրակի մարզպետի խորհրդական



77 - Հակոբյան Երջանիկ - չի աշխատում



78 - Մեխակյան Արգիշտի - անկուսակցական, Էջմիածնի համայնքապետի տեղակալ



79 - Գասպարյան Տաթևիկ - անկուսակցական, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս



80 - Թևոնյան Սեդրակ - անկուսակցական, չի աշխատում




81 - Հակոբյան Վաղարշակ - սփյուռքի նախարարի օգնական



82 - Հակոբյան Հրաչյա - ԱԺ պատգամավոր



83 - Փաշինյան Սիփան – Տարածքային կառավարման և զարգացման նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական



84 - Մկրտչյան Նարեկ - Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԵՊՀ դասախոս



85 - Բակոյան Ռուստամ - «Լալըշ» եզդիական արբանյակային հեռուստաընկերության տնօրեն, Հանրային ռադիո խմբագիր, թարգմանիչ




86 - Սանդիկով Ալեքսեյ - «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության փոխտնօրեն


87 - Միխայլով Արսեն - ԱԺ պատգամավոր



88 - Հասանով Կնյազ - ԱԺ պատգամավոր