Ռուսաստանում մահացել է «Էքստրասենսների պայքարը» հեռուստաշոուի եզրափակչի մասնակից Դարյա Վոսոբոևան
Ռուսաստանում մահացել է «Էքստրասենսների պայքարը» («Битва экстрасенсов») հեռուստաշոուի 17-րդ եթերաշրջանի եզրափակչի մասնակից Դարյա Վոսոբոևան: Այս մասին Instagram-ում գրել են շոուի մասնակիցներ Վլադ Կոդոնին ու Անտոն Մամոնը:
Վոսոբոևան մահացել է երեկ՝ հունվարի 6-ին: Ինչպես նշում է life.ru-ն, հանգուցյալի հարազատները չեն հայտնել մահվան պատճառը, սակայն, գործընկերների հավաստմամբ, մահը վրա է հասել երկարատև հիվանդության հետևանքով:
Նշվում է, որ նախագծի մասնակիցը երկու փոքր երեխա ունի՝ մեկ աղջիկ և մեկ տղա:
«Էքստրասենսների պայքարը» հեռուստաշոուի 17-րդ եթերաշրջանում Վոսոբոևան հայտնվել էր եզրափակչում և զբաղեցրել 4-րդ տեղը: Արդյունքում նա մասնակցել էր մեկ այլ՝ «Էքստրասենսի օրագիրը» («Дневник экстрасенса») նախագծին: Էքստրասենսն իրեն բնորոշում էր որպես «մարտական կախարդ»:










