Պատգամավորներ, ՀԿ նախագահներ, ՍՊԸ հիմնադիրներ, գործազուրկներ. ինչով են զբաղվել «ԼՀԿ» խմբակցության պատգամավորները մինչ մանդատ ստանալը (լուսանկարներ)

18:51 • 07.01.19

7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված «Լուսավոր Հայաստան» խմբակցության 18 պատգամավորներից ոչ բոլորն են հայտնի հանրությանը: Խմբակցությունում գերակշիռ մաս են կազմում երիտասարդ պատգամավորները, որոնցից ամենաերիտասարդը 1990 թ. ծնված է, իսկ ամենատարեցը՝ 1958թ.:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հիմնականում կա´մ Երևանից են, կա´մ Վանաձոր քաղաքից:  

Այս խմբակցությունում  ընդգրկված են հիմնականում նախկին պատգամավորներ, ՀԿ նախագահներ ու ՍՊԸ հիմնադիրներ, իրավաբաններ ու լրագրողներ, կա մեկ գործազուրկ և մեկ թոշակառու:

Tert.am-ը ներկայացնում է խմբակցության պատգամավորների հաշվառման վայրը, ծննդյան տարեթվը և աշխատանքի վայրն ու զբաղեցրած պաշտոնը (զբաղմունքը)՝ մինչև մանդատ ստանալը:

1. Բաբաջանյան Արման - Երևան, 1976թ., «Սկիզբ մեդիա կենտրոնի» տնօրեն


 
2. Խաչատրյան Արկադի - Երևան, 1975թ., Կենտրոնական Բանկի նախագահի խորհրդական



3. Սամսոնյան Անի - Երևան, 1990թ., Երևանի ավագանու անդամ




4. Բաբայան Հարություն - Երևան, 1975թ. «Վի Էյչ Էյչ» ՍՊԸ հիմնադիր

 

5. Եղիազարյան Արմեն - Վանաձոր, 1980թ.,  Լոռու մարզի երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա ՀԿ նախագահ, «Պիրամիդա Կվինտ» ՍՊԸ՝ հիմնադիր



6. Կոստանյան Աննա - Երևան, 1987թ., չի աշխատում  




7. Սիմոնյան Կարեն - Վանաձոր, 1988թ., ՀՀ Ազգային Ժողով, պատգամավորի օգնական  



8. Գրիգորյան Սրբուհի - Սյունիք, 1974թ., Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավար


 

9. Ալեքսանյան Սարգիս -  Տավուշ, 1983թ., «Հորիզոն» ՍՊԸ ինժեներ



10. Գուրգեն Բաղդասարյան - Երևան, 1977թ., «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն




11. Գորգիսյան Գևորգ – Երևան, 1986թ., ԱԺ պատգամավոր




12. Մարուքյան Էդմոն- Վանաձոր, 1981թ., ԱԺ պատգամավոր




13. Թանդիլյան Մանե - Երևան, 1978թ., ԱՍՀ նախարար



14. Անդրեասյան Էդվարդ - Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, 1973 թ., ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ,




15. Ստեփանյան Ռուբիկ - Երևան, 1958 թ., թոշակառու, չի աշխատում




16. Սիմոնյան Տարոն – Վանաձոր, 1987թ., ԵՊՀ դոցենտ, «Է էլ էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն




17. Այվազյան Հրանտ - Վանաձոր, 1969թ., Կ. Դեմիրճյանի 24 բն. 17, Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղ, ՀՀ Լոռու զարգացման կենտրոն ՀԿ նախագահ




18. Մինասյան Սարիկ - ք. Գյումրի, 1980 թ., Տիգրան Մեծ 5Ա, բն 5, Սոցիալական ապահովության Գյումրի տ/բ պետ: