Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսությունում տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել

19:16 • 07.01.19

Անհայտ տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսության տարածքում:

Ինչպես հաղորդում է Dutch News-ը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, որից հետո տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդվում է, որ նա նրա գիտակցությունը տեղն է:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը նման է ինքնասպանության փորձի: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: