Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել, կան զոհեր
Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, խորտակվել է պանամական դրոշով նավարկող «Վոլգո-Բալտ 124» բեռնատար նավը, այս մասին գրում է թուրքական denizhaber.com կայքը:
Նավը շարժվել է Ռուսաստանի՝ Ազովի ծովի նավահանգիստներից մեկից և ուղևորվելիս է եղել Թուրքիա:
Հայտնի է, որ Թուրքիայի Սամսուն քաղաքի մոտակայքում խորտակված նավի վրա եղել են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ՝ ընդհանուր 13 մարդ:
Նշվում է, որ փրկարարներին հաջողվել է փրկել նավի անձնակազմի 5 անդամի, ջրից դուրս է բերվել նաև 3 մարդու դի: Նավի վրա եղած մնացած 5 անձանց ճակատագիրն անհայտ է: Մահացած նավաստիների քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:











