«Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում

21:27 • 08.01.19

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունը հունվարի 8-ին պաշտոնապես գրանցել է ՀՀ արդարադատության նախարարության Ամուսնության պալատում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

«Ամենամեծ երջանկությունն եմ ցանկանում մեծ սրտի տեր Քաթինային»,- նշել է Լուսինե Մարտիրոսյանը: