Հարավաֆրիկյան Հանրապետությունում գնացքների բախման հետևանքով մահացել է 3 մարդ, կա 200 տուժած

18:00 • 08.01.19

Հարավաֆրիկյան Հանրապետության վարչական մայրաքաղաք Պրետորիայի Mountain View կոչվող շրջանում երկու գնացքների բախման հետևանքով մահացել է 3 մարդ, տուժել՝ շուրջ 200-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հանրապետության անհետաձգելի օգնության ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գնացքների բախման վայրում հայտնաբերված տուժածներից երեքը մահացել են:

Մոտ 200 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, նրանց թվում կան թեթևակի վնասվածքներ ստացածներ, ինչպես նաև ծանր ու ծայրահեղ վիճակում գտնվողներ:

Վթարի պատճառների մասին մանրամասներ չեն փոխանցվում: