Փարիզում կփակվի նուդիստների համար նախատեսված միակ ռեստորանը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հաճախորդների քչության պատճառով կփակվի նուդիստների համար նախատեսված ռեստորանը, հաղորդում է The Local-ը:
2017թ.-ի նոյեմբերին բացված O’Naturel կոչվող ռեստորանը Փարիզում այդ տեսակի մեջ առաջին և միակ հաստատությունն է: Դրա անվանման մեջ բառախաղ կա՝ «au naturel» կարող է նշանակել ինչպես «բնական տեսքով», այնպես էլ «մերկ»:
«Խոր ափսոսանքով հայտնում ենք փետրվարի 16-ին մեր ռեստորանի փակման մասին»,- հաղորդել են հաստատության սեփականատերերը:
Ռեստորանի հաճախորդները պարտավոր են ոչ միայն մտնելուց առաջ հանձնել ամբողջ հագուստը, այլև բջջային հեռախոսները, որպեսզի բացառվի այլ հաճախորդներին գաղտնի լուսանկարելու հնարավորութունը: Ի տարբերություն հաճախորդների՝ ռեստորանի մատուցողներն ու խոհարարը հագուստով են աշխատում:










