Թրամփն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի տարածքից ամերիկյան զորքի դուրսբերման ծրագրերը

10:32 • 08.01.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման ծրագրերը, գրում է Reuters գործակալությունը՝ Սպիտակ տանը հղումով:


«Երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը` վերահաստատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման հարցում հանձնառությունը, ինչպես նաև Սիրիայից ամերիկյան զորքի վճռական, նպատակաուղղված և համակարգված դուրսբերումը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ զրուցակիցները նաև ընդգծել են, որ «Սիրիայում քիմիական զենքի գործածումն անթույլատրելի է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Մակրոնը հայտարարել էր, որ ափսոսում է Թրամփի՝ Սիրիայից զորքը դուրս բերելու որոշման համար: