Դոնալդ Թրամփն ուղերձով կդիմի ամերիկացիներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի ուղերձով կդիմի հանրությանը` երկրի հարավային սահմանի անվտանգության շուրջ ստեղծված ճգնաժամի առնչությամբ:
«Ուրախ եմ հայտնել, որ հրապարակային ելույթ կունենամ և կդիմեմ ամերիկյան ժողովրդին`Մեքսիկայի հետ սահմանին ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, որը կհեռարձակվի երեքշաբթի, Ամերիկայի ժամանակով 21.00-ին (Երևանի ժամանակով` Tert.am, չորեքշաբթ, առավոտյան 6.00-ին)», - գրել է Թրամփը` Twitter- ում:
Ավելի վաղ, Դոնալդ Թրամփն ասել էր, որ քանի որ Կոնգրեսը մի քանի շաբաթ արդեն չի հաստատում բյուջեն, ինքը կարող է երկրում արտակարգ դրություն մտցնել և «շատ արագ» կառուցել պատ Մեքսիկայի հետ սահմանին:










