Անդրեյ Գուբինը պատմել է ծանր հիվանդության դեմ պայքարի մասին (տեսանյութ)
Ռուսական էստրադայի նախկին աստղ Անդրեյ Գուբինն իր վերջին հարցազրույցում խոստովանել է, որ բժիշկներն իր վրա «խաչ են քաշել» ծանր հիվանդության պատճառով:
«Բժիշկները վաղուց են խաչ քաշել ինձ վրա: Բոլոր չափորոշիչներով ես դեռ վաղուց պետք է կոտրված լինեի, բայց Անդրյուշան այդքան հեշտ չի հանձնվում»,-ասել է երգիչը:
Գուբինը մանրամասնել է, որ վերջին շրջանում իր կյանքում գերիշխում են հիվանդությունները, ուստի ինքը նախընտրում է հանրության աչքին չերևալ:
Հիմա Գուբինն ապրում է Ուֆայում ու չի աշխատում, սակայն կարիերան շարունակելու հույս ունի: Երգիչը պատմել է, որ ապրում է նախկինում կուտակած դրամական միջոցների հաշվին:
Հայտնի է, որ Գուբինի վերջին ելույթը տեղի է ունեցել 2005թ.-ին Կրեմլում, դրանից հետո նա երգում է միայն կարաոկեներում:
Երգչի՝ բեմից հեռանալու պատճառը եղել է նյարդաբանական հիվանդությունը, որի հետևանքով նրա մոտ առաջանում են աչքի ու դեմքի մկանների սպազմներ:










