Քիմ Քարդաշյանը դստեր 1-ամյակի կապակցությամբ դիսնեյան թեմատիկայով խնջույք է կազմակերպել (լուսանկարներ)
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրտսեր դստեր՝ Չիկագոյի ծննդյան մեկամյակի կապակցությամբ «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի թեմատիկայով խնջույք է կազմակերպել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա հայուհին Instagram-ում բազմաթիվ հրապարակումներ է արել՝ թույլ տալով հետևորդներին տեսնել՝ ինչպես է անցնում խնջույքը, որին, բացի ընտանիքի անդամներից, ներկա են եղել մի շարք աստղային հյուրեր:
Հոբելյարին և մյուս հյուրերին զվարճացրել են հեքիաթի հերոսները՝ բոլորին հյուրասիրելով թեմատիկ դիզայնով տորթ ու քաղցրավենիք:
Աղբյուրը հավելում է, որ Չիկագոն ծնվել է փոխնակ մոր միջոցով, քանի որ Քարդաշյանն առողջական լուրջ խնդիրների պատճառով չէր կարող ծննդաբերել:
Վերջերս աստղը բացահայտել է, որ ինքն ու ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, կրկին փոխնակ մոր միջոցով կունենան արդեն չորրորդ երեխան:























