Ավստրալիայի բնակիչը հսկայական վիշապօձ է հայտնաբերել իր տան զուգարանակոնքում

23:53 • 20.01.19

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի տներից մեկում տղամարդը հսկայական վիշապօձ է հայտնաբերել զուգարանակոնքում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, օձը զուգարանակոնքում հայտնվել է արտաքին խողովակների միջով:

Օձերին որսացող հատուկ կենտրոնի աշխատակիցն ահազանգ է ստացել շաբաթ 6:45-ին: Մասնագետի խոսքով՝ այս երևույթը սովորական է դարձել Քվինսլենդ նահանգում:

Նրա խոսքով՝ ինքը ստիպված է լինում պարբերաբար դուրս բերել զուգարանակոնքում հայտնված օձերին:

Ինչպես մասնագետը մեկնաբանել է, վիշապօձերը միշտ չէ, որ արև են սիրում, սողունները երբեմն զովանալու և ջրում հայտնվելու տարբերակներ են փնտրում: