72-ամյա Շերը տվել է համաշխարհային համերգային շրջագայության ամերիկյան մեկնարկը (լուսանկարներ)

11:12 • 21.01.19

Ավելի քան հինգ տասնամյակ բեմում անցկացնելուց հետո արևմտյան շոու բիզնեսի ամենավառ աստղերից համարվող Շերը (Շերիլին Սարգսյան) ամենևին էլ թոշակի անցնելու մտադրություն չունի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 72-ամյա երգչուհին իրեն բնորոշ եռանդով տվել է Here We Go Again համաշխարհային համերգային շրջագայության ամերիկյան մեկնարկը:

Առաջին համերգը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Իստերո բնակավայրում. Շերը բեմ է բարձրացել գլադիատորի ոճով բեմական կոստյումով ու վառ գույնի կեղծամով:

Համերգի ընթացքում բեմին տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել են Շերի բազմամյա կարիերայից ուշագրավ դրվագներ, այդ թվում նաև նախկին ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ համատեղ ելույթներից:

Հայտնի է, որ վերջին 14 տարում սա Շերի առաջին համաշխարհային շրջագայությունն է, որը մեկնարկել է 2018թ. սեպտեմբերին՝ Նոր Զելանդիայում, և կավարտվի այս տարվա սեպտեմբերին՝ Եվրոպայում:

Image result for Cher, 72, shows no signs of stopping as she opens her US Here We Go Again tour

Related image