2018 թ. Մշակույթի նախարարությունը գրականության, երաժշտական գրականության համար ծախսել է 66 միլիոն դրամից ավելի

22:49 • 23.01.19

Մշակույթի նախարարությունը գրականության, երաժշտական գրականության համար նախորդ տարի ծախսել է 66 միլիոն դրամից ավելի:

Tert.am-ը ներկայացնում է, թե մասնավորապես Մշակույթի նախարարության կողմից մեկ անձից կատարվող ինչ գնումներ են կատարվել՝ հրատարակությանը վերաբերող:

Այսպիսով, Կոմիտասի թանգարան ինստիտուտ ՊՈԱԿ-ին տրամադրվել է  2, 300, 000 դրամ «Կոմիտասը մանուկներին» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման համար` 200 տպաքանակով:

Հրատարակման աշխատանքների համար  «Հայկական հանրագիտարան» հրատարակչությանը հատկացվել է  8,000,000  դրամ`  հեղինակների խումբ «Հովհաննես Թումանյան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերման համար` տպաքանակը 500 օրինակով:

Հրատարակման աշխատանքների համար «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնարկին տրամադրվել է 1,200,000 դրամ՝ Յուրի Կարաբչևսկի «Կարոտ առ Հայաստան» գրքի հրատարակման աշխատանքների ձեռքբերում հրատարակման աշխատանքների ձեռքբերում 200 տպաքանակով:

Հրատարակման աշխատանքների համար տրամադրվում է նաև 1,200,000 դրամ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությանը»   «Հայկական գունապնակ. Երևան 2800» գրքի հրապարակման  աշխատանքների ձեռքբերման համար: Գրականության հրատարակում «Լոգաս-Դ» ՍՊԸ-ին տրամադրվել է 800 000 դրամ, Արևիկ հրատարակչություն ՓԲԸ –ին` 1,929,000 դրամ:

Երաժշտական գրականության հրատարակման նպատակով   «ԱՐՄՅՈՒԶԻՔ» ՍՊԸ –ին տրամադրվել է  2,800,000 դրամ Ստեփան Բաբաթորոսյան «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր»՝ գրքի հրատարակման համար աշխատանքների ձեռքբերում 200 օրինակով:

Երաժշտական գրականության հրատարակումներից մեկի համար տրամադրվել է 9,000,000 դրամ: Ընդհանուր առմամբ գրականության, երաժշտական գրականության հրատարակման համար 2018 թվականին ծախսվել է 66 107 000 դրամ: