Չկալովկա գյուղի 6 բնակիչ թունավորվել է շմոլ գազից
Փետրվարի 17-ին՝ ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Չկալովկա գյուղի 6 բնակիչ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 20.45-ի սահմաններում, Սևան քաղաքում՝ բնակարանի ջրատաքացուցիչի գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:










