Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի

15:35 • 18.02.19

Փետրվարի 18-ին՝ ժամը 11:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Դ. Փ.-ի բնակարանի դուռը, շքամուտքի հատակին հայտնաբերել Մաջիթ Աղամիրզայի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1967 թ.) դին: