Սպիտակ քաղաքի 5 բնակիչ թունավորվել է գազի արտահոսքից

17:56 • 18.02.19

Փետրվարի 17-ին՝ ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնություն են ստացել Սպիտակ քաղաքի 5 բնակիչներ: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումն ստացել են նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից՝ թերայրված գազի արտահոսքից: 

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: