Մեքսիկայի հնագույն բանտերից մեկը գիտական կենտրոնի կվերածվի

21:11 • 18.02.19

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադոն երկրի՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Լաս Տրես Մարիաս կղզիախմբում գտնվող հնագույն բանտերից մեկը փակելու և շրջակա միջավայրի ուսումնասիրության գիտական կենտրոն դարձնելու մասին հրաման է ստորագրել, գրում է РИА Новости-ն:

«Մենք որոշում ենք կայացրել Լաս Տրես Մարիաս կղզիախմբի Մադրե կղզու վրա գտնվող բանտի գործունեությունը դադարեցնելու մասին: Այն մնացել է Պորֆիրիո Դիասի ժամանակներից՝ 1095թ.-ից, և ավելի քան մեկ դար եղել է պատիժների, խոշտանգումների ու ճնշումների վայր»,- ասել է Լոպես Օբրադորը Մեխիկոյում տված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախագահի խոսքով՝ նախկին բանտի շենքում շրջակա միջավայրի, ֆլորայի ու ֆաունայի ուսումանսիրության գիտական կենտրոն կստեղծվի, որտեղ երեխաներն ու դեռահասները նույնպես հնարավորություն կստանան ծանոթանալու բնության հետ:

Այժմ բանտում 600 բանտարկյալ կա: Լոպեսը հայտարարել է, որ նրանցից 200-ին ազատ կարձակեն, իսկ մնացած 400-ն այլ բանտեր կտեղափոխվեն: