Շվեդիայում համացանցում է հայտնվել քաղաքացիների և բուժհաստատությունների աշխատողների միջև խոսակցությունների 2.7 մլն ձայնագրություն
Շվեդիայում քաղաքացիների և բժշկական հաստատությունների աշխատակիցների միջև անձնական խոսակցությունների ավելի քան 2.7 մլն ձայնագրություններ հասանելի են դարձել համացանցում, այս մասին հաղորդում է Computer Sweden-ը:
Մեծ մասամբ դրանք եղել են զանգեր, որոնց միջոցով հիվանդները ճշտել են ընդունելության մանրամասները՝ միաժամանակ հայտնելով բժշկական ապահովագրության համարն ու այլ անձնական տվյալներ:
Աղբյուրը նշում է, որ համացանցում են հայտնվել նման մասնավոր խոսակցությունների՝ ընդհանուր առմամբ ավելի քան 170 000 ժամ տևող ձայնագրություններ:
Ըստ առկա տվյալների՝ միջադեպի կիզակետում Medicall ընկերությունն է, որը գրանցված է Թաիլանդում:
Ընկերության ներկայացուցիչները պաշտոնապես չեն մեկնաբանել տեղի ունեցածը:










