Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

10:48 • 19.02.19

Փետրվարի 18-ին՝ ադրբեջանական ժամանակով ժամը 23:16-ի սահմաններում, Ադրբեջանի Մասալը շրջանում երկրաշարժ է գրանցվել, գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդմանը հղումով:


Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3,5 մագնիտուդ է կազմել, խորությունը՝ 20 կմ:


Ինչպես գրում է կայքը, ցնցումները չեն զգացվել: