Կինը ծննդաբերել է ինքնաթիռում (տեսանյութ)

06:14 • 19.02.19

JetBlue ավիաընկերության Սան Խուան(Պուերտո Ռիկո)- Ֆորտ-Լոդերդեյլ(ԱՄՆ) չվերթի ինքնաթիռում կինը տղա երեխա է լույս աշխարհ բերել: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է NBC 6 News-ը:

Ուղևորներից մեկի նկարահանած տեսանյութում երևում է, որ բժիշկներն օգնում են կնոջը ծննդաբերել, իսկ ուղևորները տեղերից հետևում են նրանց գործողություններին:

«Շնորհակալություն ենք հայտնում օդանավի անձնակազմի անդամներին և բժիշկներին` այդ բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու համար»,- իրադարձությունն այսպես է մեկնաբանել ավիաընկերության կորպորատիվ հաղորդակցության մենեջեր Ջենիֆեր Դանգը:

JetBlue-ից նաև հայտնել են, որ կնոջ առողջական վիճակը լավ է, իսկ չվերթն, ամենափոքր ուղևորի պատվին, ավիաընկերությունում անվանել են Born to be Blue:

Տեսանյութը` այստեղ: