Չինաստանում քանդվել է կախովի կամուրջը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել (տեսանյութ)
Չինաստանի Գուանդուն նահանգում քանդվել է կախովի կամուրջը, որի վրա վեց զբոսաշրջիկ է եղել, РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է The Sun-ը:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ երբ զբոսաշրջիկների խումբն անցնում է կամրջով, կես ճանապարհին նրանցից մեկը սկսում է ցատկել պարանի վրա, ինչի հետևանքով կամուրջը չի դիմանում ծանրությանը և քանդվում է: Զբոսաշրջիկներին ջուրն ընկնելուց և վնասվածքներ ստանալուց փրկում են անվտանգության գոտիները:
Չինական լրատվամիջոցների հաղորդմամբ` կախովի կամուրջը Յանցզյան քաղաքի տեսարժան վայրերից մեկն է: Կամուրջը ջրից գտնվում է երկու և կես մետր բարձրության վրա:
Միջադեպից հետո կամուրջն անորոշ ժամանակով փակվել է:










