Կահիրեի կենտրոնում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կա 3 զոհ

04:19 • 19.02.19

Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում` ոստիկանության աշխատակից: Այդ մասին հայտնում է «Ալ-Հադաթ» հեռուստաալիքը, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Կահիրեի պատմական Էլ-Գամալիա թաղամասում` մահմեդական Ալ-Ազհար համալսարանի մոտակայքում, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել նրան: