Նյուրնբերգում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ական է հայտնաբերվել. մոտ 8 հազար մարդ տարհանվել է
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ական է հայտնաբերվել: Քաղաքի իշխանությունները մոտ 8 հազար մարդ են տարհանել, հաղորդում է RT-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` ռումբը հայտնաբերվել է Հեֆեն թաղամասում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ:
Ստացված տեղեկությունների համաձայն` ռումբն արդեն ականազերծվել է: Գործողության ընթացքում մեծ վնաս է հասցվել քաղաքի ենթակառուցվածքներին:
Նշվում է, որ մարդկանց թույլատրվել է տուն վերադառնալ:










