Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանեկան երթի մասնակիցների մեջ, կա 13 զոհ, հարսնացուն հոսպիտալացվել է
Հնդկաստանի Ռաջաստան նահանգում բեռնատարը մխրճվել է հարսանեկան երթի մասնակիցների մեջ, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ևս 18-ը տուժել են, գրում է The Quint պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ի ուշ երեկոյան՝ Ամբավալի գյուղում: Սովորույթի համաձայն՝ հարսանեկան արարողության մասնակիցները քայլել են մայրուղու երկայնքով, երբ բեռնատարը հարվածել է նրանց:
Զոհերից 9-ը մահացել են տեղում, ևս 4-ը՝ հիվանդանոցի ճանապարհին: Տուժածները, որոնց թվում է նաև հարսնացուն, հոսպիտալացվել են:
Ոստիկանությունը քննում է դեպքի մանրամասները:










