Իրաքում 25-ամյա կինը յոթնյակ է ունեցել
Իրաքում 25-ամյա կինը միանգամից 7 երեխա է լույս աշխարհ բերել, հաղորդում է Газета-ն` վկայակոչելով Իրաքի Դիալա նահանգի առողջապահության վարչության մամլո ծառայությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` կինը ծննդաբերել է բնական եղանակով և լույս է աշխարհ է բերել մեկ տղա և վեց աղջիկ:
Ալ-Բատուլի բուժկենտրոնի տնօրեն Ալի Շարիֆն ասել է, որ կնոջ և երեխաների առողջությունը լավ է, և Իրաքի համար այս իրադարձությունն «աննախադեպ» է որակել:
Նա նշել է, որ ծնողները զարմացած ու հիացած են ընտանիքի այսպիսի համալրմամբ:










