Հարավային Կորեայում տղամարդկանց բաղնիքում հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել, կա 70 տուժած

10:00 • 19.02.19

Հարավային Կորեայի Կյոնսանդո նահանգի Դեգու քաղաքի՝ տղամարդկանց համար նախատեսված բաղնիքներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 2 մարդ է զոհվել, ևս 70-ը տուժել են, հաղորդում է Yonhap News գործակալությունը:

Հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Հրշեջներին հաջողվել է 20 րոպեի ընթացքում մարել կրակը:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանց մեծ մասի մոտ առկա է ծխից թունավորում: Դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննություն է տարվում: