Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 35-ամյա վարորդը BMW-ով բախվել է հաստաբուն ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին, վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com
Երեկ՝ փետրվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գեղաքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գրիգոր Ավետսիյանը իր վարած BMW մակնիշի 35 NL 059 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել Դեբեդ գետի ափին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը տեղում մահացել է։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային փորձաքրեագետները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում էր «Կապավոր» ՍՊԸ-ում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










