ԱՄՆ-ում ուղևորների մասնակցությամբ փորձնական թռիչք են իրականացրել դեպի ուղեծրային տարածք (տեսանյութ)
Ամերիկյան Virgin Galactic ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ենթաուղեծրային թռիչք է իրականացրել ուղևորների հետ միասին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր թվիթերյան էջում՝ համապատասխան տեսահոլովակ հրապարակելով:
SpaceShipTwo նավի արձակումը WhiteKnightTwo ինքնաթիռակրի օգնությամբ տեղի է ունեցել Կալիֆոռնիայում: Տիեզերանավում եղել է երկու օդաչու և ուղևոր՝ տիեզերագնացների նախապատրաստման խմբի ղեկավար Բեթ Մոզեսը: Տիեզերանավը նաև ՆԱՍԱ-ի 4 համալիր փորձարարական սարքավորում է բարձրացրել:
Նշվում է, որ SpaceShipTwo-ն բարձրացել է իր համար ռեկորդային 89,9 կմ, այնուհետև հաջողությամբ վերադարձել է Երկիր:
Տեսանյութը՝ այստեղ:










