Facebook-ի ղեկավար կազմի գաղտնի նամակագրությունները հայտնվել են համացանցում. The Guardian

13:52 • 23.02.19

Ամերիկյան Facebook ընկերության ղեկավար կազմի գաղտնի նամակագրությունները հայտնվել են համացանցում:


Էլեկտրոնային փոստով արված նամակագրությունների թվում են նաև Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հաղորդագրությունները: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Մասնավորապես, GitHub ռեսուրսում տեղադրվել է Facebook-ի և Six4Three-ի միջև ընթացող դատական գործին վերաբերող շուրջ 60 էջ նյութ, որոնց մեջ եղել են նաև ընկերության ղեկավարության նամակագրությունները, որում նրանք քննարկում են սոցցանցի աշխատանքում առկա խափանումները:

Նշվում է, որ պարբերականին դեռ չի հաջողվել ինքնուրույն հաստատել հրապարակված փաստաթղթերի իսկությունը:

Facebook-ի ղեկավար կազմի գաղտնի նամակագրությունները հայտնվել են համացանցում. The Guardian