Twitter-ի համահիմնադիրներից Էվան Ուիլյամսը որոշել է լքել ընկերության տնօրենների խորհուրդը

12:50 • 23.02.19

Ամերիկյան Twitter ընկերության ու համանուն սոցցանցի համահիմնադիրներից Էվան Ուիլյամսը որոշել է լքել ընկերության տնօրենների խորհուրդը՝ «այլ հարցերի վրա կենտրոնանալ կարողանալու համար»: Այդ մասին Ուիլյամսը հայտնել է նախօրեին, գրում է korrespondent.net-ը:

«Իմ բախտը շատ է բերել աշխատելու տնօրենների խորհրդում 12 տարի շարունակ: Դա անհավանական հետաքրքիր էր, ուսուցողական, իսկ երբեմն էլ՝ լարված», - գրել է Ուիլյամսը:

Նրա խոսքով՝ ինքը հեռանում է այլ բաների վրա կենտրոնանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Twitter-ը գործում է 2006 թվականից ի վեր, սոցցանցն այսօր ունի ավելի քան 1,3 մլն օգտատեր:

Twitter-ի համահիմնադիրներից Էվան Ուիլյամսը որոշել է լքել ընկերության տնօրենների խորհուրդը