ՆԱՍԱ-ն հրապարակել է 2014 MU69 երկմաս աստերոիդի երբևէ արված ամենապարզ լուսանկարը

16:58 • 24.02.19

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է New Horizons արբանյակի կողմից Երկիր ուղարկված լուսանկարը, որում պատկերված է 2014 MU69 երկմաս աստերոիդը:

Ինչպես նշում է The Verge-ը, սա տվյալ երկնային օբյեկտի երբևէ արված ամենապարզ ու հստակ լուսանկարն է, որը գիտնականներին հնարավորություն է տալիս 4,1 մլրդ մղոն հեռավորության վրա ուսումնասիրել ուշագրավ ձև ունեցող աստերոիդը:

Նշվում է, որ Արեգակնային համակարգի եզրին գտնվող Կոյպերի գոտում ընդգրկված աստերոիդը մարդկության կողմից ուսումնասիրված ամենահեռավոր տիեզերական մարմինն է:

Այն ունի 20 մղոն երկարություն, և ենթադրվում է, որ Արգեկնային համակարգի ստեղծումից ի վեր չնչին փոփոխությունների է ենթարկվել: