Ինդոնեզիայում կրկին հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մեղուն (տեսանյութ)
Մեղուն, որի մարմնի երկարությունը կազմում է 2,5 դյույմ (6,35 սմ), ինչը հավասար է մարդու բթամատի երկարությանը, նորից է նկատվել բնության մեջ: Ինչպես հայտնում է CNN-ը, գիտնականներից ոմանք այս տեսակն անհետացած էին համարում:
Ինդոնեզիայի ջունգլիներում կատարված հայտնագործությունն ապշեցրել է գիտնականներին: Հսկա մեղուն, որն անհետացած ցեղատեսակ էր համարվում, չէր երևացել 1981 թվականից ի վեր:
Հայտնագործությունն արել է գիտնականների և բնապահպանների միջազգային թիմը: Հինգ օր հետևելուց հետո հսկա մեղվին նկատել են մրջյունների բնում: Գիտնականները մտադիր են վերադառնալ Ինդոնեզիա և շարունակել որոնողական աշխատանքները տեղի մասնագետների հետ միասին:










