Իտալիայում տղամարդուն հաջողվել է թռիչք կատարել ինքնաշեն մեքենայով (լուսանկարներ, տեսանյութ)

08:53 • 25.02.19

Իտալիայի Տոսկանա մարզում ծագումով լեհ Թոմաշ Պատանն ինքնաշեն մեքենայով առաջին բարեհաջող թռիչքն է իրականացրել, գրում է Daily Mail-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդն օդում արագություն զարգացնում և անգամ 180 աստիճանի պտույտ կատարում: 

Jetson Speeder անունով սարքը ստեղծված է բաց տանիքով մրցարշավային մեկտեղանի մեքենայի մոդելի հիման վրա, սակայն ի տարբերություն մրցարշավային մեքենայի Թոմաշի մեքենան կարողանում է թռչել:

Սարքի նախագծման ու փորձարկման վրա ամիսներ են ծախսվել: Պատանի խոսքով՝ թռիչքը հրաշալի է անցել, և ինքը ֆանտաստիկ զգացողություններ է ունեցել:


«Օդում այդքան հեշտությամբ, առանց աղմուկի ու ցնցումների թռչելն ուղղակի հրաշալի էր, բոլորը պետք է փորձեն դա»,- ասել է սարքի հեղինակը:

Հաղորդվում է, որ մինչ բարեհաջող թռիչք իրականացնելը սարքը բազմիցս փոփոխվել է: Մասնագետը ևս մի թռչող մեքենա է նախագծել, որի արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարեվերջին:

«Նախագծման ու փորձարկումների ընթացքում մենք շատ բան ենք սովորել և ի վերջո կարողացել ենք սարքն ապահով ու անվտանգ դարձնել: Մենք կատարել ենք մեր առջև դրված առաջադրանքները և հավաքել բոլոր անհրաժեշտ տվյալները»,- ասել է Թոմաշը՝ կարևորելով այդ քայլերի դերն արտադրության համար նախատեսված սարքի նախատիպը ստեղծելու գործում:









 

Իտալիայում տղամարդուն հաջողվել է թռիչք կատարել ինքնաշեն մեքենայով (լուսանկարներ, տեսանյութ)