Nokia-ն ներկայացրել է Nokia 9 PureView 5 տեսախցիկով սմարթֆոնը
MWC 2019 տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Nokia-ն ներկայացրել է Nokia 9 PureView նորարար սմարթֆոնը, որի հետևի կողմում առկա է հինգ տեսախցիկ: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է The Verge պորտալը:
Սմարթֆոնի տեսախցիկի բոլոր մոդուլները` 12 մեգապիքսել, աշխատում են միաժամանակ: Նրանցից երեքը միագույն են, երկուսը` գունավոր:
Nokia 9 PureView սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով` 3 հազար մԱ/ժ հզորությամբ մարտկոցով: Նորույթն ունի 6 գիգաբայթ օպերատիվ և 128 գիգաբայթ ներքին հիշողության, 5.99 դյույմ անկյունագծով pOLED էկրան: Սմարթֆոնը նախատեսված է միայն անլար ականջակալների համար:
ԱՄՆ-ում Nokia 9 PureView սմարթֆոնը վաճառքի կհանվի այս տարվա մարտին: Նուրույթի գինը շուկայում կլինի 699 դոլար:










