LG-ն ներկայացրել է երկրորդ էկրանով հեռախոս (լուսանկարներ)

16:23 • 25.02.19

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է LG V50 սմարթֆոնը, որն ընկերության առաջին 5G հեռախոսն է: Սակայն ինչպես նշում է The Verge-ը, դրա  գլխավոր առանձնահատկությունը երկրորդ էկրանի առկայությունն է:

Աղբյուրը նկատում է, որ այս նորույթով ընկերությունն իր պատասխանն է տալիս գերարդիական դարձած ծալվող էկրանով սմարթֆոններ ներկայացնող տեխնոբրենդներին:

Հեռախոսի հիմնական էկրանն ունի 6,4, մինչդեռ երկրորդը՝ 6,2 դյույմ անկյունագիծ:

The Verge-ը նշում է, որ  սմարթֆոնի էկրաններն իրարից տարբերվում են ոչ միայն չափսով, այլև որակապես: