Համացանցում են հայտնվել Oppo-ի ճկվող էկրանով ծալվող սմարթֆոնի լուսանկարները

04:13 • 26.02.19

Չինական Oppo ընկերության փոխնախագահ Բրայան Շենը Weibo կայքում հրապարակել է ընկերության նոր ճկուն էկրանով ծալվող սմարթֆոնը, որը կարող է դառնալ Huawei-ի և Samsung-ի նմանատիպ նորույթների մրցակիցը:

Ինչպես փոխանցում է Tech Radar-ը, արտաքինից նորույթը նման է Huawei Mate X-ին: Ծալված վիճակում ճկուն էկրանն արտաքին հատվածում է լինում, ուստի տեսախցիկը կարող է օգտագործվել և՛ որպես հիմնային, և՛ որպես դիմացի տեսախցիկ:

Սմարթֆոնի առանձնահոտկություններն ու ներկայացման ամսաթիվն առայժմ հայտնի չեն: Նախորդ տարի Oppo-ի փոխնախագահը հայտարարել էր, որ ընկերությունը կսկսի ծալվող սմարթֆոններ արտադրել միայն այն ժամանակ, երբ դրանց պահանջարկը կլինի:

Картинки по запросу oppo foldable phone

Картинки по запросу Huawei

Համացանցում են հայտնվել Oppo-ի ճկվող էկրանով ծալվող սմարթֆոնի լուսանկարները