Nubia-ն ներկայացրել է ОLED ծալվող էկրանով սմարթվոչ (տեսանյութ)

13:08 • 26.02.19

Ծալվող և ճկվող էկրանով սմարթֆոնները դարձել են տեխնոլոգիական ոլորտի ամենաթարմ նորարարությունը, որին արդեն հետևում են Samsung և Huawei ընկերությունները:

Այժմ Nubia ընկերությունը ներկայացրել է այս տեխնոլոգիայով ստեղծված այլ նորույթ՝ ծալվող էկրանով սմարթվոչ, որը ստացել է Nubia Alpha անվանումը:

Ինչպես նշում է The Verge-ը, սմարթվոչն իր տեխնիկական բնութագրով շատ նման է սմարթֆոնի: Այն համալրված է OLED էկրանով, որի անկյունագիծը 4 դյույմ է:

Ըստ ստեղծողների՝ 960 x 192 լուծաչափով էկրանը կարող է 100 000 անգամ ծալվել, ինչը նշանակում է, որ օգտատերն առանց անհանգստանալու կարող է սմարթվոչը ձեռքին կապել՝ չվախենալով, որ ծալվող էկրանը հաճախակի շարժումներից  կվնասվի:

Սարքն ունի 5 մեգապիքսելանոց տեսախցիկ, Snapdragon Wear 2100 չիպ, 1 Գբ օպերատիվ հիշողություն:

Սմարթվոչը սկզբում հասանելի կլինի եվրոպական և հյուսիսամերիկյան շուկաներում՝ 510 դոլար գնով: Ավելի ուշ կներկայացվի հեռախոսի կատարելագործված տարբերակը: