Boeing-ը ներկայացրել է նոր անօդաչու կործանիչի մոդելը (տեսանյութ)

16:59 • 28.02.19

Ամերիկյան Boeing ընկերությունը ներկայացրել է ATS (Airpower Teaming System) համակարգի անօդաչու կործանիչի մակետը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ընկերության Twitter-ի էջում:

Անօդաչուի երկարությունը 11,7 մետրի է հասնում: Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3,2 կմ է: Հանձնարարությունից կախված՝ կործանիչը կարող է ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում հետախուզում անցկացնել կամ հակառակորդի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնել:

ATS-ի արտադրությունը նախատեսվում է իրականացնել Ավստրալիայում: Տեխնոլոգիայի Loyal Wingman անվամբ ցուցանմուշն օդ կբարձրանա 2020թ.-ին: