Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կրակմարիչներ են փորձարկվել (լուսանկարներ)
Միջազգային տիեզերակայանում տիեզերական կրակմարիչների փորձարկում է իրականացվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Ռոսկոսմոսի» ֆեյսբուքյան հատարարության մեջ:
«Տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն Երկրի թույլտվությամբ փորձարկել է դրանց աշխատունակությունը հերթական փոխարինման ժամանակ, որը պարբերաբար տեղի է ունենում: Կայանի 20-ամյա պատմության ընթացքում հին կրակմարիչներին փոխարինելու են գալիս նորերը, սակայն մինչ օրս դրանց աշխատանքը չի փորձարկվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կայանի տարբեր հատվածներում կրակի դեմ պայքարելու համար տարբեր կրակմարիչներ են պատրաստված: Ռուսական հատվածը համալրված է հեղուկով հագեցած տարբերակով, որի մեջ պարունակվող խառնուրդն անվտանգ է էլեկտրական սարքերի և մալուխների համար:












