Curiosity մարսագնացը նոր լուսանկար է ուղարկել Կարմիր մոլորակից

19:43 • 28.02.19

Մարսագնաց Curiosity-ն շարունակում է իր ճանապարհորդությունը Կարմիր մոլորակի մակերևույթով և հերթական նոր լուսանկարն է ուղարկել տեղանքից: Լուսանկարը հրապարակվել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային գործակալության կայքում:

ՆԱՍԱ-ի տիեզերական սարքավորումն անցել է կավապատ տարածքով, որն անվանվել է «Գլեն Տորիդոն» կոչվող շոտլանդական լեռնային շրջանի պատվին:  

Curiosity մարսագնացը տեղանքը պատկերել է Mast Camera տեսախցիկի օգնությամբ: Լուսանկարն ըստ երկրային ժամանակի արվել է փետրվարի 10-ին:

 

Curiosity մարսագնացը նոր լուսանկար է ուղարկել Կարմիր մոլորակից