Tesla-ն հայտարարել է խանութները փակելու և վաճառքն առցանց տիրույթ տեղափոխելու մասին

19:17 • 01.03.19

Ամերիկյան Tesla ընկերությունը հայտարարել է գործող խանութ-սրահները փակելու և ավտոմեքենաների վաճառքն առցանց տիրույթ տեղափոխելու մտադրության մասին:

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ դրա շնորհիվ Tesla 3 նոր մոդելի գինը կկրճատվի 6 տոկոսով՝ հասնելով 35 000 դոլարի: Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր նորագույն էլեկտրամեքենայի թողարկման մասին, որն առանց վերալիցքավորման կարող է 354 կմ տարածություն անցնել: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 5,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 209 կմ/ժամ:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ խանութներից մի քանիսը կշարունակեն աշխատանքը՝ որպես պատկերասրահ, ցուցասրահ և տեղեկատվական կենտրոններ: Tesla-ից հայտնել են, որ ավտոարտադրողը մտադիր է ներդրում կատարել սպասարկման համակարգում՝ ԱՄՆ-ի ողջ տարածքում այն առավել գործուն և հասանելի դարձնելու համար:

Tesla-ն հայտարարել է խանութները փակելու և վաճառքն առցանց տիրույթ տեղափոխելու մասին