BMW և Daimler ընկերությունները մտադիր են համատեղ ինքնակառավարվող մեքենաներ ստեղծել

16:10 • 01.03.19

Գերմանական BMW և Daimler ավտոշինական ընկերությունները որոշել են համատեղել ուժերը և ինքնակառավարվող ավտոմեքենաներ ստեղծել: Ինչպես նշում է CNN-ը, ընկերությունները նման մտադրության մասին հայտնել են համատեղ հայտարարության մեջ:

Ընկերություններն ընդգծել են, որ նախագիծը պետք է «երկարատև և ռազմավարական համագործակցության» սկիզբ դառնա և բաց կլինի այլ տեխնոլոգիական ձեռնարկությունների և ավտոարտադրողների համար:

Առաջին փուլում ավտոկոնցեռնները մտադիր են ավտոճանապարհներին մեքենայի ինքնակառավարվող ընթացքի և ինքնակայանման համակարգ մշակել: Նախագծի նպատակը մինչև հաջորդ տասնամյակի կեսերը «հաջորդ տեխնոլոգիական մակարդակի արտադրանքներ» ստեղծելն է:

Հայտնի է, որ ծախսերը նվազեցնելու նպատակով ավտոարտադրողները և տեխնոլոգիական ընկերությունները հաճախ համագործակցության են գնում: Daimler ընկերությունը 2017թ.-ից ի վեր ռոբոտացված ավտոմեքենաների արտադրման ոլորտում համագործակցում է Boscհ ընկերության, BMW-ն՝ համակարգչային պրոցեսորների արտադրությամբ զբաղվող Intel ընկերության և Fiat Chrysler ավտոկոնցեռնի հետ:

 

BMW և Daimler ընկերությունները մտադիր են համատեղ ինքնակառավարվող մեքենաներ ստեղծել