Ավելի քան 287 000 դոլար. ներկայացվել է նոր Lamborghini Huracán Evo Spyder-ը (լուսանկարներ)
Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող Lamborghini իտալական բրենդը ներկայացրել է Huracán Evo Spyder սուպերքարը, որի պաշտոնական շնորհանդեսը կկայանա Ժնևի միջազգային ավտոշոուի շրջանակում:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, նորույթը ստեղծվել է ավելի վաղ ներկայացված 2020 Huracán EVO կուպեի հիմքով և հանդիսանում է դրա բաց տանիքով տարբերակը: Դրա տանիքը բացվում և փակվում է 17 վայրկյանում:
Նշվում է, որ նորույթի և կուպեի տեխնիկական բնութագիրը նույնն է՝ 5,2 լ աշխատանքային ծավալով, 630 ձիաուժ հզորությամբ, V10 շարժիչ, որն առավելագույնը զարգացնում է 325 կմ/ժ արագություն:
Huracán Evo Spyder-ը վաճառքում կհայտնվի գարնանը՝ 287 400 դոլարով:















