Փորձագետներն ընտրել են MWC 2019 ցուցադրության ամենախելահեղ գաջեթը (տեսանյութ)
Mashable պարբերականի փորձագետներն ընտրել են Բարսելոնայում կայացած MWC 2019 էլեկտրոնիկայի ցուցահանդեսում ներկայացված ամենախելահեղ գաջեթը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, խոսքը չինական ZTE-ի դուստր ընկերության ներկայացրած Nubia Alpha արտադրանքի մասին է, որն իրենից ներկայացնում է սմարթֆոնի և ժամացույցի հիբրիդ:
«Nubia-ն ներկայանում է որպես նորարարական գաջեթ, սակայն չի համապատասխանում սպասումներին: Այն անհարմար և էժանագին տեսք ունի դաստակին և շատ բարդ է օգտագործել»,- նշել են փորձագետները:
Nubia-ն փորձել է նոր իմաստ հաղորդել «խելացի» ժամացույցին՝ այն համալրելով ճկուն OLED էկրանով, որը պտտվում է դաստակի շուրջ: Գաջեթը փորձարկողներն ընդգծել են, որ դրանով պարզ գործառույթներ կատարելն, ինչպես օրինակ, հաղորդագրությունը գրելը, բարդ է:
Տեսանյութը՝ այստեղ:










